Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ձուն օգնում է պաշտպանվել շաքարախտից. 1in.am

Ձուն օգնում է պաշտպանվել շաքարախտից. 1in.am

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ձուն կարող է շաքարախտի դեմ պայքարի արդյունավետ միջոց լինել, գրում է rosbalt.ru-ն:

42-60 տարեկան 2.332 տղամարդու ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձվի օգտագործումը կապված է եղել 2 տիպի շաքարախտի զարգացման ավելի ցածր ցուցանիշի հետ, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզայի ավելի ցածր մակարդակով:

Մասնավորապես, տղամարդիկ, ովքեր շաբաթական մոտավորապես չորս ձու են կերել, 37 %-ով ավելի քիչ են հակված եղել շաքարախտի զարգացմանը, քան նրանք, ովքեր շաբաթական միայն մեկ ձու են կերել: Այս կապը պահպանվել է նույնիսկ բազմաթիվ այլ ֆակտորներ հաշվի առնելուց հետո:

Ենթադրվում է, որ այս կապը բացատրվում է ձվի մեջ առկա օգտակար սննդարար նյութերի առկայությամբ, որոնք ազդում են արյան մեջ գլյուկոզայի մետաբոլիզմի վրա:

Ընդ որում՝ մասնագետները նշում են, որ չորսից ավելի ձվի օգտագործումն առողջության վրա ոչ մի դրական ազդեցություն չի թողնում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. pitanie-plus.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ